ՔՊ-ականները, որոնց շարքերում և հասունացած Լուլուն, սկսել են սաստկացնել քարոզն այն մասին, որ եթե տավուշում մեկնարկած պրոցեսը կանգ առնի, ապա պատերազմն անխուսափելի է լինելու, և 18-ամյա հայ զինվորներն են դրա պատճառով կյանքից զրկվելու:

Այսպիսով՝ փորձ է արվում խաղալ հանրության հոգեբանության ու նյարդերի նուրբ լարերի վրա. թերևս դժվար թե գտնվի ողջախոհ մեկը, ով պատերազմը կգերադասի խաղաղությունից, մահը՝ կյանքից:

Բայց արդյոք ՔՊ-ականներն իրենց հայտարարություններում ազնի՞վ են: Նրանք իրականում մանիպուլացնում են, քանի որ Իլհամը չի հարձակվում Հայաստանի վրա ոչ թե Տավուշում տեղի ունեցողի շնորհիվ, այլ՝ աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակի, իսկ եթե հանկարծ Իլհամը զգա՝ մարսելու է Հայաստանի դեմ ագրեսիան, առանց աչքը թարթելու տոտալ պատերազմ կսանձազերծի՝ անկախ նրանից, թե Նիկոլը քանի գյուղ ու անկլավ է նվիրելու:

Տավուշում ընթացող այսպես կոչված դեմարկացիան վտանգավոր է հենց դրանով. մի կողմից՝ Հայաստանը զիջում է իր դիրքերը՝ զրկվելով ռազմավարական նշանակության տարածքներից, մյուս կողմից՝ Ադրբեջանը վայր չի դնում զենքերը, և պատերազմի վտանգն ամեն րոպե օդից կախված է մնում: Ի դեպ՝ այս մասին խոստովանում է հենց Նիկոլը՝ հայտարարելով, որ չի կարող խաղաղություն երաշխավորել ցանկացած դեպքում:

Այնպես որ՝ ՔՊ-ականների պրոպագանդիստական նարատիվը չի աշխատելու, քանի որ ոչ ոք Նիկոլին ոչ մի երաշխիք այդպես էլ երբեք չի տալու, իսկ Իլհամն էլ հայ երեխաների արյունը խմելու իր շանսը երբեք ձեռքից բաց չի թողնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել