Բլոգեր Միքայել Բադալյանի փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել։

«Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և դրա վերաբերյալ կան անժխտելի ապացույցներ։
 
Միքայել Բադալյանը չի՛ խուսափում քննությունից և քննիչի յուրաքանչյուր կանչով պատրաստակամ է ներկայանալ վերջինիս մոտ»,- ասվում է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի ու Ալեքսանդր Կոչուբաևի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր լրագրող Գոհար Հայրապետյանը գրել էր, որ բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ:

«Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ Թումանյան փողոցի վրա հարձակվել է իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանի վրա: Մի քանի հոգով ծեծի են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, գողացել հեռախոսը:

 
Այդ ամենը տեղի է ունեցել պարեկների ներկայությամբ»,- գրել է Գոհար Հայրապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել