Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը Հանուն Հայաստանի» շարժման երթն այս պահին Գավառում է։

Գավառցիները ծափերով դիմավորեցին Սրբազանին ու երթի մյուս մասնակիցներին։

Հիշեցնենք, որ շարժումը նախաձեռնվեց ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, որը սկսվեց Տավուշի մարզից։

Տևական ժամանակ մարզի բնակիչները փակ պահեցին միջպետական ճանապարհը, իսկ մայիսի 4-ից շարժման ղեկավարները երթ սկսեցին դեպի Երևան, հայտարարվեց, որ երթով շարժումը կհասնի Երևանի մայիսի 9-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել