Տավուշյան պրոցեսը մեկնաբանելով՝ Սիմոնյան Ալենը հայտարարել է, որ իշխանափոխություն Հայաստանում միայն հնարավոր է 2026-ին, խորհրդարանական ընտրությունների միջոցով: Միևնույն ժամանակ պատասխանելով հարցին՝ վերաբերող 2018-ի իրադարձություններին՝ նա հայտարարել է, թե 2018-ին ցույցերի միջոցով իշխանափոխություն եղավ, քանի որ իշխանությունները ձևավորվել էին՝ առանց ժողովրդի քվեն ստանալու: Այլ կեպ ասած՝ Ալենը պնդել է, թե 2017-ին ընտրությունները եղել են կեղվծած, իսկ ահա հիմա իրենք ունեն ժողովրդի քվեն:

Նախ՝ հարց է առաջանում՝ ՔՊ-ում վստա՞հ են, որ 2021-ին իրենց ձայն տվածները ալեններին օժտել են մանդատով՝ տալու Հայաստանի հողերը Իլհամին: Մարդիկ քվերակել են՝ կարդալով նախընտական ծրագիրը, որտեղ մի բառ անգամ չկա այն ամենի մասին, ինչ որ կատարվում է հիմա: Սա՝ մեկ: Երկրորդ՝ վայ հեղափոխությանը նախորդած ընտրությունները վարկաբեկելու հիմքեր արդյոք Ալենն ունի՞: Փատն այն է, որ 2017-ի ընտրությունների արդյունքները չի վիճարկել ընդդիմությունը, և կոնկրետ Նիկոլը, ընդունելով դրանց արդյունքները, եկել-բազմել է խորհրդարանում ու վայելել պատգամավորական մանդատը: Եթե ընտրությունները, որոնք անցել են պրակտիկորեն անթերի ու լեգիտիմ, կեղծվել էին, ինչպես պնդել է Ալենը, ապա ինչո՞ւ իրենք ընդունեցին դրանց արդյուքները, ինչո՞ւ վայր չդրեցին մանդատները որպես բողոքի նշան: ՔՊ-ն իշխանության եկավ ոչ թե 2017-ի խորհրդարանակ ընտրությունների կեղվածության, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով. գերտերությունները խնդիր էին դրել՝ ամեն գնով վերականգնելու Ադրբեջանի տարախծքային ամբողջականությունը, իսկ Նիկոլը լուծեց այդ խնդիրը՝ ձեռքի հետ Ալեններին հարստացնելով: Բայց հիմա գալիս է պատասխանատվության ու կերածը քթերով հետ տալու ժամանակը, որից ոչ մի ՔՊ-ական չի կարող խուսափել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել