Ես զգում եմ, որ տնտեսությունը քաղաքականությանը վազանցում է և դա շատ լավ նորություն է, որովհետև տնտեսական կապերը և տնտեսական հետաքրքրությունները, որոնք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում և ավելի լայն համատեքստում ձևավորվում է, դրանք կայունության և անվտանգության ամենահուսալի երաշխիքն են։ 

Այս մասին Գերմանիայում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ-որ տարածաշրջանի բիզնեսները սկսեն իրար հետ փող աշխատել և ամեն մեկն իր երկրին բերի լրացուցիչ եկամուտներ, այդ ժամանակ երկրներից ոչ մեկը մյուս երկրի ապակայունացման և  ընդհանրապես տարածաշրջանի ապակայունացման նկատմամբ հետաքրքրություն չի ունենա, ընդհակառակը, շատ մեծ հետաքրքրություն կցուցաբերի երկրների և տարածաշրջանի կայունացման համար։

Եվ ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք այդպես գան և քաղաքականությանը «աբգոն» անեն, դա շատ կառուցողական «աբգոն» է,-ասել է Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել