Tert.am-ը գրում է.

Tert.am-ը գրել էր, որ ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է ԶՊՄԿ իրական շահառու և 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։

Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։

Տրոցենկոյի փոխարեն 47.6 % անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։

Ըստ իրական շահառուների նախավերջին հայտարարագրի (07/08/2023)՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս։ Արդեն նոր հայտարարագրում (21/11/2023) Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։ Փոխարենը ճիշտ 72.6% մասնակցությամբ հայտնվել է Սվետլանա Երշովան։

Իսկ Երշովան բիզնես առումով փոխկապակցված է Տրոցենկոների հետ։ Ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի՝ 2012 թվականի դրությամբ նա հանդիսացել է Ռոման Տրոցենկոյին պատկանող AEON Corporation-ի փոխնախագահ։ Սվետլանա Երշովան Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու է եկել նաև մյուս հանքարդյունաբերական ընկերությունում՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել