Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, Ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասում բախվել են «Kia», «Hongqi», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 50 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով թիվ 50 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, իսկ այն սպասարկում է Աբովյան-Ավան-Նոր Նորք-«Մեգամոլ»-Ջրվեժ-Ձորաղբյուր-Զովք-Գեղաշեն երթուղին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



