
«Էսքան ժամանակ է անցել, բայց ո՛չ կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ նախարարությունները ոչ մի աշխատանք չեն կատարել։ Մեզ մոտ հստակ հարց է առաջանում, թե տեղի ունեցած այս ողբերգությունից հետո ինչի համար է Պնախարարը շարունակում մնալ իր պաշտոնին։ Փաշինյանը Թուրքիայի երկրաշարժի համար լաց էր լինում, բայց ինքը գոնե մի անգամ լաց չեղավ 15 տղերքի համար, որոնք մեր բոլորիս հայրենիքն էին պաշտպանում»,- հայտարարել է ծնողներից մեկը։
«Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը։ Թե՛ իրենք արեցին, թե՛ թուրքն արեց՝ դա արդեն միայն ու միայն իրենց խղճի վրա է։ Փաշինյանն ի՞նչ իրավունքով էր հենց առաջին օրվանից սկսած՝ վարկածներ տարածում։ Բա՝ եթե վառվել են, էդ շմոլ գազը հետո որտեղի՞ց հայտնվեց, պարզ հարցեր են առաջանում։ Ուրեմն իրենք լավ էլ գիտեին դեպքի մասին»,- հավելել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել