Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան։

Իրազեկ աղբյուրները Trend գործակալությանը հայտնել են, որ Կլաարը կժամանի Բաքվում Եվրոակումբի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարը վերջին անգամ Ադրբեջանում էր մարտի 5-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել