Ամեն տարի երբ մոտենում է նոյեմբերը հայ ընտանիքներում սկսվում են խոսակցություններ, որոնք ամեն տարի նույնն են. Ինչքան կծախսենք, բուդ առնենք թե հնդկահավ, դե բլինչիկ էլ անպակաս: Այս խոսակցությունները տևում են մինչև այն ժամանակ, երբ ամեն ինչ պատրաստ է լինում մնում է միայն  ուտել: Վերջին տարիներին շատ ընտանիքներ ազտավելու համար Նոր տարվա եռուզեռից «գլուխները ազատում» են ու Ամանորը նշում՝ օրինակ  Ծաղկաձորում, Աղվերանում, Թբիլիսիում լավագույն դեպքում Դուբայում: Գնում են նշում են, երբ վերադառնում են ամեն ինչ ավարտված է լինում և սկսվում է սովորական կյանքը: 
Հայաստանը ունի մի շարք առանձնահատկություններ, դրանց մեջ մտում է նաև Ամանորը նշելու ուրույն կարգը: Մարդիկ ծախսում են ահռելի գումարներ, բազմաչարչար մայրերը պատրաստում են ուտեստներ ու ինչի՞ համար, որ բարեկամներն ու հարևանները զարմանան:  Արդյոք սա ճի՞շտ է,  թողնում եմ ձեր հայացողությանը:  Ամբողջ աշխարհում Նոր Տարին ասոցացվում է, որպես նվերներ տալու, մեկը մյուսին ուրախացնելու տոն:  Այս սա իրոք, որ ճիշտ է: Անրադառնանք մեր հարևան երկրին՝ Թուրքիային: Նրանք Ամանորը նշում են հունվարի մեկին, սակայն այնտեղ արգելվում է զարդարել տոնածառ, և արգելվում են նաև Ձմեռ Պապիկի շորերով մարդիկ, որոնք տեսք են տալիս տոնին:  Թուրքերը և բոլոր մուսուլման ազգերը Ամանորը կապում են Ալլահի մաքրության հետ:  Իսկ Մարաքեշում և այլ Արաբական երկրներում Նոր Տարի՝ այդպիսի տոն չեն նշում: CNN հեռուստաալիքը առանձնացրել է տաս երկիր, որտեղ ամենալավն է նշվում Սուրբ ծնունդն ու Ամանորը:
1. Ռեյկիվաղ (Իսլադիա) 
2. Նյուրբերգ (Գերմանիա) 
3. Պագոստ (Բելառուս) 
4. Զալցբուրգ (Ավստրիա) 
5. Սիդնեյ (Ավստրալիա) 
6. Վանգոկ (Չիանստան) 
7. Սան-Ղուան (Պուերտո Ռիկո) 
8. Լոնդոն (Մեծ Բրիտանիա) 
9. Բոսթոն (ԱՄՆ) 
10. Նյու- Յորք (ԱՄՆ) 
 Այս երկրները առանձնացվել են մի քանի հիմունքներով. Քաղաքի ձևավորում, բնակչության ակտիվ մասնակցություն տոնին, հատուկենտ վայրերում վաճառվող Ամանորյա նվերների: 
 Հուսով եմ Հայաստան էլ մի օր կգա Նոր Տարի նշելու կուլտուրան: Մսի փոխարեն, նվերներ կնվիրենք և մի քանի ամիս առաջ չենք տա այս հարցը՝ ինչ սարքել այս տարի: 
 Ինչ լինում է լինի Նոր Տարին իմ ամենասիրելի տոներից է այն ասես համախմբում է ընտանիքին միջավայրը դարձնում ավելի ջերմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել