Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում:  1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 
1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 
1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է 
«Համազգային»թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է առ այսօր: 1997- 2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը: 
2008թ.` ՀՀ հանրային խորհրդի անդամ: 
Առաջին դերը թատրոնում 
«Դավիթ Կոպերֆիլդն»էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի»Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: 
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` 
«Նվագախմբի տղաները»(1960թ.)‚ «Տերն ու ծառան»(1962թ.), «Եռանկյունի»(1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը»(1969թ.), «Խաթաբալա»(1971թ.), «Նահապետ»(1977թ.)‚ «Ձորի Միրո»(1979թ.), «Գիքոր»(1982թ.),  «Խնձորի այգին»(1985թ.): 

ՌԴ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972թ.), թափառիկ արտիստի (Վ. Բորտկո, «Առանց ընտանիքի», 1984թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986թ.) դերերը: 
Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսոր Կիմ Բակշիի 
«Մատենադարանե»վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛ կինոբեմադրությունների հաջողված փորձեր:
Դերասնաը իր մահկանացուն կնքեց 2013թ. սեպտեմբերի 26-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել