168.am-ը գրում է․

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2011-ի՝ մեկ օրում ավելանալով 20-ով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը:

Էբոլայից մահացածների թիվը կազմում է 754: Մահացության ցուցանիշը 23,4% է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում  376 հիվանդ: Շփումների հսկման ցուցանիշը կազմում է 64,4%:

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում: Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել