Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 90-ամյա Գառնիկ Ավագյանն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել այս տարվա հուլիսի 5-ին՝ Թաիրով փողոցում գտնվող իր տնից։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել