Այս լոլոների ու իրականության միջև տարբերությունն ուղղակի անշփոթելիության աստիճան հստակ է. եթե օրենքի առաջ հավասար են բոլորը, ապա ինչո՞ւ են նիկոլասեր գործարարները Հայաստանում միայն ծաղկում՝ Գռզոյից՝ Նալբանդյան Նարեկ, այդքան ազնիվ ու անբասի՞ր են, թե՞ ընտրովի արդարադատության հետ գործ ունենք տվյալ դեպքում:
Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները տեղավորվում են ոչ թե այսպես ասած ավգյան ախոռների մաքրման, այլ ՔՊ-ի կողմից երկրում քաղաքական մոնոպոլիայի հաստատման տրամաբանության մեջ, իսկ այդ տրամաբանությունը բացառում է ֆինանսական հսկայական կապիտալ ու առնվազը հանրային որոշ խավերի շրջանում որոշակի կայուն էլեկտորատ ունեցող, Նիկոլի համար պրոբլեմներ ստեղծող որևէ սուբյեկտի գոյություն՝ դաշտում: Ընդ որում՝ հարցն այստեղ լոկ Ծառուկյանը չէ. ցանկացած մեկը, ով ռեալ վտանգ է ներկայացնում Նիկոլի համար կամ նպաստում ՔՊ-ի ռեյտինգի անկմանը, հայտնվում է քաղբանտարկյալի կարգավիճակում, և նույն Աշոտյանի դեպքը, օրինակ, ասվածի ամենավառ ապացույցն է:
Նիկոլը խորապես թքած ունի օրենքի վրա. նրա օրենքը հենց ինքն է ու իր քաղաքական շահը: Տերերը «կանաչ լույս են վառել»՝ թույլ տալով կամայաբար վարվել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են Թուրանի կառուցման ճանապարհին խոչընդոտներ հարոցել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5857
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



