Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 18.40–ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բժիշկները տեղում նաև օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել