Ընտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ուզում երկրորդ փուլ: Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջինն է ներկայացնելու, այնուհետև ներկայացնելու են մյուս դիմողները, որից հետո հարակից պատասխանողները, 3-րդ անձը և պատասխանող կողմը։

Այսօրվա նիստը դրանով ավարտվելու է, Սահմանադրական դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ, որոշումը պետք է լինի առավելագույնը հուլիսի 4-ին»,- նշել է Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է 7 ուժերի դիմումները, ուժերը դիմումներով պահանջում են անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել