Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ նշելով, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման հայտարարություն են արել նաև գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի, Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները: Գարիկ Մարտիրոսյանը նույնպես չի ընդունել իր մեղքը, սակայն ըստ նույն աղբյուրների` նրա «պաշտպանը» պահանջել է զուտ մեղմացնել Մարտիրոսյանի մեղադրանքը։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



