Մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրում Շվեյցարիան առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: Շվեյցարացիների կազմում աչքի ընկան Յոհան Մանզաբին (դուբլ), Ռուբեն Վարգասը, Գրանիտ Ջական: Բոսնիա և Հերցեգովինայի հեղինակության գոլը խփեց Էրմին Մահմիչը: Այս խմբում Կանադան ու Շվեյցարիան ունեն 4-ական միավոր: Կատարն ու Բոսնիա և Հերցեգովինան վաստակել են 1 միավոր:

ԱԱ-ի օրվա գոլառատ խաղերից մեկը կայացավ Վանկուվերում, որտեղ Կանադան 6 անպատասխան գնդակ ուղարկեց Կատարի դարպասը: Կանադացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ջոնաթան Դեյվիդը, մեկական անգամ աչքի ընկան Նաթան Սալիբան ու Քայլ Լարին: Կատարի կազմում էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Մանայը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/32-րդ եզրափակչի առաջին ուղեգիր բաժին հասավ կազմակերպիչ երկրներից մեկին` Մեքսիկային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբի երկրորդ տուրում Մեքսիկան նվազագույն հաշվով հաղթեց Կորեային: Իր թիմի միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Լուիս Ռոմոն: Առաջին և երկրորդ տուրերում հաղթելու շնորհիվ Մեքսիկան մրցաշարային աղյուսակում առաջինն է (6 միավոր): 3 միավոր ունի Կորեան, իսկ Չեխիան ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը` 1-ական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել