ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային հունիսի 19-ին Բյուրգենշտոկ քաղաքում, տեղի չեն ունենա։ Այդ մասին, վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։

Հայտարարությունը հաջորդեց Սպիտակ տան խոսնակի գիշերային հայտարարությանը, որում ասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է ուրբաթ օրը Շվեյցարիա նախատեսված այցից՝ իրանցի բանակցողների հետ հանդիպելու և պատերազմին վերջ տալու համար Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնագրի իրականացման շուրջ բանակցությունները սկսելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը նախատեսվում էր ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել