Ընտրությունները, պարզվում է, Մարուքյան Էդմոնի վրա խիստ բացասական հոգեբանական ազդեցություն են գործել. իրեն դրել էր սուպերմենի տեղ, մինչդեռ պարզվեց՝ քաղաքական ոչնչություն է, քանի որ պրակտիկորեն բացի իրենից, իր թիմի անդամներից ու սեփական ազգուտակից Էդմոնին ոչ ոք ձայն չի տվել:
 
Սրա քննադատության թիրախում է հայտնվել Սերժ Սարգյանը. նրա այն նկատառումը, որ Նիկոլի կառավարման երրորդ ժամկետի մասին խոսելը սխալ կլիներ, գրգռել է Էդմոնի երևակայությունն ու գազազեցրել: Պետք է հարց առաջանա՝ բայց մի՞թե Սարգսյանը սխալ է ասել:
 
Դասական իմաստով, այո, Նիկոլի կառավարման լիարժեք երրորդ ժամեկտի մասին խոսելը ճիշտ չէր լինի, քանի որ երրորդ ժամկետ կհամարվեր այն դեպքում, եթե ժամանակին արտահերթ ընտրություններ տեղի չունենային. ընտրությունները պետք է տեղի ունենային 2023-ին, բայց տեղի ունեցան 21-ին՝ երկու տարի շուտ, ինչը կարևոր նյուանս է:
 
Բայց ճշմարտոությունը Էդմոնին չի հուզել, իսկ թե ինչու, պարզ է.նոր տեր է գտել: Իսկ գիտե՞ք՝ ում, «Վոինի» Վիծյոկին. Էդմոնը որոշել է Նիկոլի գրկից թռչել «վոինի» գիրկը, իսկ թե որն է վեերջինիս կյանքի նպատակը, հայտնի է՝ Սարգսյանին սևացնելու ճանապարհով քողարկել սեփական բացերը:
 
Բայց սխալ մարդու են ընտրել. Էդմոնը հասարակության շրջանում ունի զրոյական վարկանիշ, ասոցացվում է քաղաքական առևտրի ու անբարոյականության հետ: Հետևաբար՝ Սողոմոնյան Վիծյոկը թող հույս չունենա, թե կկարողանա ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին վնասել. որքան շատ Էդմոնը վնգստա, այքան այս քաղաքական ուժի վարկանիշը կբարձրանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել