Հանրապետությունում ահավոր տեղումներ են, աղետաբեր կարկուտը հողին է հավասարեցնում ամեն ինչ,և ասենք նույն Գյումրիում իսկապես աննախադեպ աղետ է տեղի ուենցել. կարկտային շերտը հասել է մոտ 1,5մ-ի, լցվել տներն ու տարել գրեթե ամեն ինչ: Հիմա՝ հարց՝ Կառավարությունն ի՞նչ է պլանավորում անել այն մարկանց հետ, որոնք էապես տուժել են կարկուտից ու դեռ տուժելու են, քանի որ հատկապես շրջաններում լուրջ տեղումներ ու աղետաբեր կարկուտ է սպասվում: Ստացվում է՝ մինչ նույն գյումրեցիները բնական աղետի երեսից կորցնում են իրենց ողջ ունեցվածքն ու էական նյութական կորուստներ կրում, ինչ-որ մեկը բնության գրկում կայծակն է վայելում:
Նիկոլը հայտարարել է, թե Գյումրին լինելու է իր ուշադրության կենտրոնում. նրան դուր է եկել, որ ՔՊ-ն այնտեղ 50%-ից ավել է հավաքել: Հիմա ժամանակն է՝ գործնականում ստուգելու, թե որքան անկեղծ է Նիկոլը գյումրեիցների հանդեպ իր զգացմուքներում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5734
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



