Նախ՝ արձանագրենք, որ ԵՄ-ի ուղերձն ունի հստակ աշխարհաքաղաքական երանգավորում. Ռուսաստանի անվանական հիշատակումը, որը նման դեպքերում բավական բացառիկ երևույթ է, վկայում է այն մասին, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության առաջնագիծ, որտեղ առանցքային դերակատարությունը Նիկոլինն է, որին ԵՄ-ն աջակցելու է՝ իրականում, սակայն, աջակցելով «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգին. այդ օրակարգի հաջող ռեալիզացիան է, որ օգնելու է Կովկասից դուրս դնել Մոսկվային:
Ինչ վերաբերում է ընդդիմությանն ուղղված կոչին, ապա այդ կոչն ակնհայտորեն կրում է ուլտիմատիվ բնույթ. հասկացնում են, որ չեն աջակցելու հնարավոր պայքարին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Արևմուտքը «կանաչ լույս է վառում» ՔՊ-ի առաջ՝ արյան մեջ խեղդելու ցանկացած ընդդիմադիր բողոք. կհայտարարեն, թե Նիկոլը ժողովրդավարությունն է պաշտպանում և վերջ:
Իրականում այս ամենը կանխատեսելի էր. Արևմուքտն առաջ է տանում այստեղ իր աշխարհաքաղաքական շահերը: Այլ հարց, թե հակառակ բևեռն ինչ է պատրաստ անել, ձեռքերը լվանալու ու մի կողմ են քաշվե՞ն, թե՞ ակնհայտորեն կեղծված ընտրությունները կդառնան առիթ՝ Հայաստանը կրկին ռուսական ազդեցության ծիր մտցնելու: Նիկոլի հետ նեյնիմ-նեյնիմ անելու ռեսուրս Ռուաստանը չունի այլևս:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5722
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



