Երեկ առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը փոխանցեց՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019-ին, և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել:
Երեկ դատախազությունը հաղորդեց, որ պատգամավորության թեկնածու Ծառուկյանին մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:
Ծառուկյանը երեկ Քննչականում ցուցմունք տալիս հայտնել է իր դիրքորոշումը՝ չի ընդունում մեղադրանքը, այն համարում է անհիմն:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/tsaroukyany-hartsaknnvel-e-herkel-meghadranky/33777444.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



