Լուլուն, որ վերլուծական մտքով առանձնապես չի փայլում, հասկանո՞ւմ է՝ ինչ է բարբաջում: Եթե իսկապես Լուլուի կոչին հետևեն ռուսատսանաբնակ հայերը, ապա առավելագունը 6 ամիս հետո Հայաստանը կարող է լուծարվել՝ հատկապես նկատի ունենալով Ադրբեջանի ախորժակը: Հայաստանը միանգամից կբախվի բազմաբնույթ անհաղթահարելի մարտահրավերների. առաջ կգա աշխատաշուկայի տոտալ ճգնաժամ, ուղղակի անհնար կլինի մի քանի միլիոն հայի տնավորելը (արցախցիների դառը փորձը՝ ապացույց), առողջապահական, կրթական և սոցիալական համակարգերը միանգամից կքանդվեն, տրանսֆերտների բացակայությանը կհետևի ֆինանսատնտեսական սպանիչ կատաստտրոֆան, էականորեն կթուլանա Սփյուռքը, ինչը, ինչպես հայտնի է, Էրդողանի երազանքն է և այլն:
Հայրենադարձությունը, իհարկե, շատ լավ բան է, բայց կամայական երկիր պետք է դրան պատրաստ լինի, իսկ լուլուների Հայաստանը նույնիսկ այս 3 մլն-ին չի կարողանում կերակրել, հավելյալ միլիոններին ի՞նչ կարող է առաջարկել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5702
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



