Լուլուն ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ ինչ է բարբաջում


15:20 , 4 հունիս, 2026
Արձագանքելով նկատառմանը, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ներկայիս բնույթի պահպանման կամ անբերանպաստ վիճակի խորացման դեպքում անասելի տնտեսական հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար՝ սկսած թանկանալիք գազի գնից ու վերջացրած ՌԴ-ից Հայաստան փոխանցվող գումարների կրճատմամբ՝ ՔՊ-ական Լուլուն խորհուրդ է տվել ՌԴ ապրող հայերին  մասսայաբար գալ Հայաստան, որովհետև ՀՀ-ն, ըստ Լուլուի, շատ փոխվել է, սա այն երկիրը չէ այլևս, որից մարդիկ արտագաղթել են ՌԴ. այստեղ կա ազատ հնարավորություն՝ սեփական ապագան ինքնուրույնաբար կերտելու: «Վերադարձեք տուն, և մենք ձեզ համար կստեղծենք բոլոր հնարավորությունները»,-հորդորել է Լուլուն այն միլիոնավոր հայերին, որ ապրում են ՌԴ-ում:
 
Լուլուն, որ վերլուծական մտքով առանձնապես չի փայլում, հասկանո՞ւմ է՝ ինչ է բարբաջում: Եթե իսկապես Լուլուի կոչին հետևեն ռուսատսանաբնակ հայերը, ապա առավելագունը 6 ամիս հետո Հայաստանը կարող  է լուծարվել՝ հատկապես նկատի ունենալով Ադրբեջանի ախորժակը: Հայաստանը միանգամից կբախվի բազմաբնույթ անհաղթահարելի մարտահրավերների. առաջ կգա աշխատաշուկայի տոտալ ճգնաժամ, ուղղակի անհնար կլինի մի քանի միլիոն հայի տնավորելը (արցախցիների դառը փորձը՝ ապացույց), առողջապահական, կրթական և սոցիալական համակարգերը միանգամից կքանդվեն, տրանսֆերտների բացակայությանը կհետևի ֆինանսատնտեսական սպանիչ կատաստտրոֆան, էականորեն կթուլանա Սփյուռքը, ինչը, ինչպես հայտնի է, Էրդողանի երազանքն է և այլն:
 
Հայրենադարձությունը, իհարկե, շատ լավ բան է, բայց կամայական երկիր պետք է դրան պատրաստ լինի, իսկ լուլուների Հայաստանը նույնիսկ այս 3 մլն-ին չի կարողանում կերակրել, հավելյալ միլիոններին ի՞նչ կարող է առաջարկել: