Բազմանժար կշեռքը կողքին դրած՝ Նիկոլը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ փորձել է բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում իր «հավասարակշռման» քաղաքականությունը: Առակներ պատմելուց ու ալեգորիկ զուգահեռներ անցակնելուց հետո Նիկոլի խոսքից ընդհանուր առմամբ պարզ է դարձել, որ որոշել է ռուսներին պատժել և Հայաստանը դնել թուրք-ադրբեջանական  տանդեմի տրամադրության տակ. ստեղծելու է այլընտրանքներ՝ ի դեմ այդ տանդեմիհետ հարաբերոթունների կարգավորման, իսկ հետո հրաժարվելու է ռուսական մատակարարումներից:
 
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Նիկոլն առհասարակ Ռուաստանին պատժում (ծիծաղելի է հնչում, այնպես չէ՞). Արցախը «թուրքին տալու» համա՞ր, թե՞ այլ նպատակով:
 
Եթե այս ողջ կլոունադայի ամբողջ իմաստը ռուսներից Արցախի համար վրեժ լուծելն է, ապա հարց է առաջանում՝ եթե Արցախը Նիկոլի համար այդքան կարևոր է, ինչո՞ւ է հայտարարում, թե այդ հարցն ինքը փակում է, Արցախն Ադրբեջանի տարածք է, հայերն էլ չեն կարող այնտեղ վերադառնալ: Այսինքն՝ տանում է Ադրբեջանի գիծը: Կամ եթե Արցախն իր համար կյանքի նպատակ էր, ապա ինչո՞ւ պատերազմը կեսից չկագնեցրեց, երբ նույն ռուսները մի քանի անգամ առաջարկել էին չշարունակել ու մի քանի շրջան զիջելու դիմաց պահել հիմնականը: Ռուսները խոստացել էին մեզ ատոմային ռումբ տալ պատերազամի դեպքում, հետո «քցե՞լ էին», թե՞ ընդհակառակը՝ խնդրում էին փոխզիջել ու խաղաղությամբ այս հարցը լուծել:
 
Ո՞րը կարող է լինել իրական նպատակը, որը ստիպում է Նիկոլին ընկնել թուրքերի տակ: Նիկոլի համար Արցախը երբեք արժեք չի եղել, իսկ հիմնական պատճառը, որն ընկած է  Նիկոլի վտանգավոր նկրտումների հիմքում, մեկն է՝ սեփական իշխանության պահպանումը. հասկանում է՝ ռուսական ազդեցության տակ գտնվող Հայաստանում ինքն ու իր շայկան անցանկալի տարր են, ուստի որպեսզի պահպանի սեփական հետույքն աթոռին, Նիկոլը երկիրը գցում է թուրքերի տակ՝ հիմք դնելով ապագայի ցեղասպանության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել