Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդ է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սպանվածն ու սպանողը ազգականներ են, և պատճառը եղել է ֆինանսական պարտք ու պահանջը։ Ամենացավալին նաև այն է, որ տղամարդը իր բարեկամի կողմից սպանվել էր այն զենքով, որը ամիսներ առաջ սպանվածը նվիրել էր նրան»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ծաղկունք գյուղի բնակիչ 62-ամյա Մանվել Թորոսյանն է, սպանություն կատարողը՝ 48-ամյա Բաբկեն Մինասյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վաղարշապատի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով, տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են կասկածյալին, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը։ Նրան և հրացանը Վաղարշապատի ոստիկանները ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/05/30/1306413
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



