Որքա՞ն վեհ ու ինքնավստահ է հնչում Նիկոլի հայտարաությունը, այնպես չէ՞. ասես խոսքը ոչ թե Իլհամի կողմից ծամծմված ու, ըստ էության, զավթված երկրի մասին է, այլ ասենք Շվեդիայի: Նույնիսկ գերհարուստ Եվրոպան իրեն այսօր թույլ չի տալիս նման հայտարարություն անել, մինչդեռ «առյուծ կտրած» Նիկոլը, փաստորեն, իրեն դրել է Չինաստանի տեղը: Տարիներ առաջ էլ Իլհամին էր Նիկոլը հաթաթա տալիս՝ սպառնալով Ադրբեջանում հեղափոխություն անել: Տեսանք՝ ինչ եղավ: Հիմա նույնը, բայց շատ ավելի վատ հետևանքներով, կարող է կրկնվել այս դեպքում, և կարող է ստացվել այնպես, որ հայաստանցիներս երանի տանք արցախցիների ճակատագրին. նրանք գոնե տեղ ունեին փախչելու:
Մյուս կողմից՝ եթե Հայաստանը տրիլիոնների երկիր է, ապա ինչո՞ւ է 10000-ով թոշակի բարձրացումը ՔՊ-ն ներկայացնում որպես համազգային ձեռբերում: Դե թող միանգամից մի 1000 դոլար սարքեն թոշակներն ու թեման փակեն:
Նիկոլի կրակի հետ է խաղում, որի հետևանքները ժողովուրդն է կրելու. իրեն ի՞նչ, ինքն ուղղակի թամաշա է անելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5673
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



