Կոտայքում քարոզարշավ անող Նիկոլը հայտարարել է, թե Հայատանի՝ ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում լինելու հարցը կախված է բացառապես «հզորից», իսկ հզորը քաղաքացին է.ինքն այդ հարցում ոչինչ է: «Իմ խնդիրն այն ա, որ դուք ունենաք այլընտրանքներ և դուք ունեք այլընտրանքներ: Այն մեր գործընկերները, ովքեր սրան սպառնալիքով են պատասխանում՝ թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում»,-մասնավորապես՝ հայտարարել է  Նիկոլը:
 
Նիկոլի հայտարարւոթյունը թերևս ուղղված է ոչ այնքան հասարակ մարդկանց, որքան ռուսաստանյան ղեկավարությանը. այս օրերին Մոսկվայից հստակ սպառնալիքներ ու նախազգուշացումներ են հնչում դեպի, ինչպես նաև այդ սպառնալիքների մի մասը գործնական դրսևորում են ստանում՝ տնտեսական լծակների օգտագործման տեսքով:
 
Ի՞նչ է արել Նիկոլը: Նա իր անձը դուրս է բերել հնարավոր հետևանքների պատասխանատվության տիրույթից՝ միևնույն ժամանակ սեփական օրակարգը նույնացնելով ժողովրդի կամքի հետ։ Ավելին՝ Նիկոլը, ըստ էության, հասարակությանը հոգեբանորեն պատրաստում է գալիք տհաճ իրադարձություններին՝ ՌԴ-ի հակաքայլերը ներկայացնելով ոչ թե որպես իր դեմ, այլ հայ ժողովրդի դեմ ուղղված գործողություններ՝սրելու հասարակության ներսում առկա հակառուսական տրամադրությունները: Ինչպես որ Արցախի կորստի ամբողջական պատախանատվությունն են ՔՊ-ականները դնում Մոսկվայի վրա, այնպես էլ անում են այս պարագայում՝ մանիպուլացնելով հասարակությանը՝ չհայտնվելու քննադատությունների հիմնական թիրախի դերում: Նիկոլը ՌԴ-ին հասկացնում է, որ տնտեսական պատժամիջոցներն ու խոչընդոտները չեն կարողանալու իրեն շեղել եվրոպական (թուրքական) օրակարգից, եթե, իհարկե, դրան դեմ չլինի ժողովուրդը. ժողովրդին դարձնում է իր համար վահան՝ իրականում թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա:
 
Միայն մի ձև կա՝ հասկանալու, թե որն է հասարակության ընտրությունը՝ հանրաքվեն: Արդյոք նոր Սահմանադրություն ունդունելուն միտված ապագայի քայլը Նիկոլը կհամեմի՞ նաև ԵՄ, թե՞ ԵՏՄ դիլեմայով, արդյոք այդ հարցը նույնպե՞ս կդրվի հանրաքվեի, թե՞, այնուամենայնիվ, առաջիկա ընտրությունները Նիկոլի իշխանությանը վերջ կդնեն, և բանը դրան չի հասնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել