Եվ ո՞րն էր այդ ճանապարհը, պատերազմով հողերի հանձնումը, իսկ հետո Արցախը որպես Ադրբեջան ճանաչե՞լը: Ի՞նչ ճանապարհ գտավ Նիկոլը, սեփական կետից բանակցություններ վարե՞լն էր ճանապարհը, թե՞ Իլհամի տակ Հայաստանը գցելն էր ճարը: Այնպես է գլուխ գովել, ասես Վիլսոնի իրավարար վճիռն է իր օրոք կյանքի կոչվել: Երկիրը թուրքի բրելոկ սարքելն էր երևի հերոսությունը, երբ ստիպում են մեզ ուրանալ անգամ սեփական ինքնությունն ու մաշկի գույնը:
Հայաստանն այսօր չպետություն է, առավել քան երբևէ. չես գտնի հայոց բովանդակ պատմության մեջ մի շրջան, որը նույնքան խայտառակ լինի, որքան ներկա փուլը, երբ հայտնի չէ՝ ինչ է Հայատսանն իրենից ներկայացնում առհասարակ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5641
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



