Նիկոլն այնպես է գլուխ գովել, ասես Վիլսոնի իրավարար վճիռն է իր օրոք կյանքի կոչվել
14:06 , 21 մայիս, 2026
Գեղանիստում Նիկոլը հերթական ապուշ հայտարարությունն է արել՝ ասելով, թե 2018-ի մայիսի 9-ին ինքը նստեց մի մեքենայի ղեկին, որը մեծ արագությամբ ընթանում էր դեպի անդունդը: «Մենք, թերևս առաջին հայացքից, ոչ տրամաբանական բան արեցինք: Մենք այդ մեքենայով դուրս եկանք պատրաստված մայրուղուց, ասացինք՝ մենք նոր ճանապարհ պետք է գտնենք մեզ համար և մենք գտանք այդ ճանապարհը»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլն ու պնդել, թե ՀՀ-ն այսօր պետութուն է, քան երբևէ:
Եվ ո՞րն էր այդ ճանապարհը, պատերազմով հողերի հանձնումը, իսկ հետո Արցախը որպես Ադրբեջան ճանաչե՞լը: Ի՞նչ ճանապարհ գտավ Նիկոլը, սեփական կետից բանակցություններ վարե՞լն էր ճանապարհը, թե՞ Իլհամի տակ Հայաստանը գցելն էր ճարը: Այնպես է գլուխ գովել, ասես Վիլսոնի իրավարար վճիռն է իր օրոք կյանքի կոչվել: Երկիրը թուրքի բրելոկ սարքելն էր երևի հերոսությունը, երբ ստիպում են մեզ ուրանալ անգամ սեփական ինքնությունն ու մաշկի գույնը:
Հայաստանն այսօր չպետություն է, առավել քան երբևէ. չես գտնի հայոց բովանդակ պատմության մեջ մի շրջան, որը նույնքան խայտառակ լինի, որքան ներկա փուլը, երբ հայտնի չէ՝ ինչ է Հայատսանն իրենից ներկայացնում առհասարակ: