ՀՅԴ-ն բոցեր ա, որ անում ա: Արդեն բոլորը գիտեն, որ ՀՅԴ-ն հերթական անգամ իրեն պահեց քաղաքական մարմնավաճառի պես ու հերթական անգամ մի քանի պաշտոնների դիմաց՝ գնաց ֆաուստյան գործարքի ու մոռացավ իր ընդդիմադիր լինելու մասին: Դեսպանների պաշտոնից բացի, դաշնակներին են տալու նաև Արարատի Մարզպետի պաշտոնը, որը կստանձնի Արամայիս Գրիգորյանը:
Բայց տղերքը չեն ուզում հանձնվեն ու մտածել են աշխարհի ամենատուպոյ կռուտիտը. իրանք այս կերպ ուզում են իշխանափոխություն անել ներսից, այլ ոչ թե դրսից: Ասենք, պետք ա մի 150 տարի էլ սպասենք, մինչև էս խելքով մի երկու աթոռ ավելի իրենց թուլափայ անեն: Ամոթներն էլ վաղո՜ւց արդեն կորցրել են պարոնայք դաշնակները:
Չնայած ոչինչ էլ չի փոխվել, ոնց եղել են առաջի օրից իշխանությունների՝ այդ թվում նաև երիտթուրքական իշխանությունների մտերիմ բարեկամ, այնպես էլ մնացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել