«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավերին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, իրենց տիրադավերի վոժդ հռչակած Նավասարդ Կճոյանը կիրակի օրը «սխոդկա է» արել եւ վերջիններիս ասել, որ ժամանակն է ակտիվանալ.

«Սրանից լավ առիթ չի լինելու, Կաթողիկոսի Կարապետրանին այցելելը պետք է մեր օգտին օգտագործենք, ախպեր ինչ անենք էս մի քսան օրը պիտի անենք, մնացածը Դուք ընտրեք»,-ըստ լուրերի ասել է վերջինս տիրադավ եղբայրներին։

Այն իմաստով, որ եթե Վեհափառի այցը ցույց տվեց, թե եկեղեցին աջակցում է ընդդիմությանը, ապա հիմա տիրադավները պետք է «ապացուցեն», թե այդպես չէ. Իրենք Փաշինյանի կողքին են:

Միայն թե չաշխատող մեխանիզմ է. հանրությունն արդեն լավ գիտի, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում տիրադավները, եւ նրանց քարոզներն այդպես էլ, որպես Հայ եկեղեցու տեսակետ, անգամ ՔՊ–ականները չեն ընդունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել