Թեեւ մի ամբողջ գիրք կա Աշտարակի Ագարակ եւ Ոսկեվազ գյուղերի արանքում ընկած Ագարակ բրոնզեդարյան հուշարձանի մասին, բայց որքան նայեցի այդ գիրքը, հուշարձանը մի քանի օր առաջ սեփական աչքերով տեսնեlուց հետո, այն կարծես չի բացատրում այդ չափազանց ինքնատիպ հուշարձանի հիմնական զարմանք պատճառող գտածոները՝ բացի ժայռի մեջ քանդակած մեծ խոյ գլխից, նաեւ ենթադրյալ ծիսական համալիրի բազմաթիվ մեծ ու փոքր կլոր փոսիկները, որոնք մի տեսակ լուսնային լանդշաֆտի տպավորություն են ստեղծում:Եթե ինչ որ մեկը խորհուրդ տար հավելյալ գրականություն, շնորհակալ կլինեի:Նաև Վերին Նավերի վերաբերյալ մի խելքը գլխին բան՝ առանց Հայկ ու Բելի, բայց նաեւ ոչ շատ սովետական մենակ խեցեղինի վրա կենտրոնացած ու ամեն ծիսական բանի մասին՝ «հին մարդիկ հավատում էին պտաղբերության ուժին» տիպի տափակություններով սահմանափակվող բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել