ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը պնդել է, թե հեղափոխությունից հետո Հայաստանի ժողովուրդն է որոշողը, թե ինչ կարող է կատարվել երկրի հետ ներսում ու դրսում, ժողովուրդն է դրոշում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ինչն էլ ռեգիոնալ խաղացողների համար ոչ ձեռնտու իրավիճակ է:

Այսինքն՝ ժողովո՞ւրդն է Նիկոլին պատվիրել ասենք Արարատն անձնագրերից հանել կամ Ադրբեջանի քաղաքացիներին ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու իրավունք շնորհել, թե՞ թոշակառուներն են Նիկոլին խնդրել տարեկան տասնյակ միլիարդերի պարգևավճարներ բաժանել, իսկ թոշակներն ընդամենը մի 27 դոլարով ավելացնել: Երևի Հայաստանի ազգաբնակչությունն էր Նիկոլին աղաչել Պրահայում Արցախը որպես Ադրբեջան ճանաչել կամ ծպտուն չհանել այն պահին, երբ արցախիցները ենթարկվում էին էթնիկ զտման իրենց իսկ բնօրրանում…

Ինչ վերաբերում է նրան, թե իբր Նիկոլի վարած քաղաքականության հետևանքով ռեգիոնալ խաղացողները կանգնել են փաստի առաջ, ապա հարց է առաջանում՝ ո՞ր խաղացողներին նկատի ունի Ծովիկը: Օրինակ՝ մի ռեգիոնալ խաղացող էլ Թուրքիան է, Թուրքիային Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը վնա՞ս է, թե՞ թելադրված է ուղիղ Ալլահշուքյուրի կողմից, ո՞ւմ նարատիվներն է Նիկոլն առաջ մղում՝ թուքումուր ուտելով ու հայհոյվելով, ո՞ւմ շահերի համար են ծովիկները անպատվվում ու ստորացվում, ո՞վ է այս ամենի գլխավոր շահառուն:

«Հեղափոխություն» կոչվածը զրոյացրեց հայ ժողովրդի գործոնը տարածաշրջանում՝ երկիրը լիակարժեքորեն արտաքին կառավարման տակ գցելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել