Գևորը մի քանի հազար բերովի ամբոխին փորձել է մատուցել որպես ազգ ու ժողովուրդ: Այո, ցանկացած հասարակության ներսում կարող է գտնվել շատ չնչին տոկոս, որն իշխանությունների ցանկացած քայլի հետ համաձայն է: Սովորաբար դրանք այն մադկ են, որոնք կա՛մ անմիջապես տվյալ իշխանության մեջ են, կա՛մ աֆիլացված են իշխանության մեջ գտնվողների հետ: Ամիրյանի «քեֆը», սակայն, որ ակնհայտորեն շինծու էր, չի կարող համարվել ժողովրդի կամարտահայտման յուրատեսակ դրսևորում, և ոչ մի ՔՊ-ական չի կարող այդ արկածախնդրությունը որպես հասարակության պահանջմունք մատուցել անգամ այն դեպքում, եթե խնդիր կա՝ ամռանը կայանալիք ընտություններում սպասվող թվանկարչությունը լեգիտիմացնելու. ուզում են ապացուցել, թե իրենց մեջքի հետևում ժողովուրդ ունեն, որպեսզի ինչ թիվ էլ վրձնեն, մարսեն:
Չի ստացվելու. նկարչությամբ զբաղվեցին թե չէ, հեղափոխություն են ստանալու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5515
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



