Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց: Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի դրոշն այրելուն:

«Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ արշավը, որն «էթնիկ հողի վրա արմատացած ատելության մարմնավորում» (չակերտները-խմբ.) է, և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ: Լիովին անընդունելի է նման գործողությունների վրա աչք փակելը՝ քողարկվելով ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ և կարծիքի ազատությամբ։

Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ Հայաստանում «ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա հիմնված ֆաշիստական մտածողության» (չակերտները-խմբ.) բացահայտ դրսևորում, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել