Երեկ Գյումրի փառչապետի հետ եկել է 1000ից ավել մեքենա՝ «Փառչաբենդի» համերգի մասսովկեն ապահովելու համար, այդ թվում այնպիսի հատընտիր առանձնյակներ, որպիսին Արմավիրի մարզպետն էր իրա՝ թաշախուստով, որը սկի խաբար չէր, որ իր եկած քաղաքի անունը ոչ թե Շիրակ է, այլ՝ Գյումրի:
Ըստ հավաստի աղբյուրների՝ 3-4 հազար մարդ են բերել, որ հրապարակը դատարկ չլինի՝ քպական ակտիվ, պետական հիմնարկների աշխատակազմ, կտցրած քաֆթառ պառավներ ու Նիկոլի գառլախ միջոցառումներից մեզ արդեն քաջ հայտնի սպեցիֆիկ մասսովկան:
1000+ մեքենա... 3000-4000 մարդ...
Սա այն ամենն է, ինչ պետք է հիշեք ամեն անգամ, երբ էս «սրբերը» իրենց իրավապահ համակարգով ձեզ պատմում են, որ հերթական բոբո ընդդիմադիրը մարդկանց «հարկադրել է հավաքների մասնակցել»....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել