Ինչպես գիտեք, Նիկոլի ավտոշարասյունը 2022-ի ապրիլին Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին, որը «Support Our Heroes» հիմնադրամի հիմնադիրներից էր: Շարասյունը չէր կանգնել և շարունակել էր շարժվել դեպի Կառավարական ամառանոց։

Եվ ահա հայտնի է դարձել, որ Նիկոլի «ուրախ ավտոբուսը» ուղեկցող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար նախորդ նմանատիպ դեպքից ուղիղ 3 տարի անց, ինչի պատճառով մահացել է 1 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Նիկոլը չի դադարում մահ ու սարսափ տարածել, նա մահվան մունետիկն է դարձել. փաստորեն՝ սա արդեն արդեն երկրորդ դեպքն է, երբ հանրությունը ականատես է դառնում մի դաժան օրինաչափության, որտեղ երկրի ղեկավարի և նրան ուղեկցողների տեղաշարժը դառնում է մահաբեր վտանգ՝ շարքային քաղաքացիների համար։

Տեսնես տեղի ունեցածից հետո է՞լ են տեսախցիկների առաջ «պեռաժկի» ու «կուկուռուզ» կրծելու, Ավանեսյան Անոն նորի՞ց է պարելու, օդային սրտիկնե՞ր են էլի հղելու՝ բերանները բացած, ի՞նչ երեսով են արդարանելու, երբ, փաստորեն, «ուրախ ավտոբուսը» վերածվեծ մահաբեր «կատաֆալկայի»:

Բայց չկարծեք, թե սա վերջին նմանատիպ դեպքն է. քանի դեռ ուժայիննների միակ բանուգործը Նիկոլի հետույքն ապահովագրելն է, երբ փաստացի շարքային մարդկանց կյանքի հաշվին է սպասարկվում Նիկոլը, երբ նրա հետ համեմատած ամեն բան երկրորդական է դիտարկում, նման ողբերգություններն անպակաս են լինելու այս երկրում. Նիկոլի երկրորդ անունը մահ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել