Մարտի 19-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը։ Գիրքը կազմվել է նրա հարազատների, ընկերների, զինակիցների, հրամանատարների հիշողությունների հիման վրա՝ ներկայացնելով Հայկազի կյանքը, արժեքներն ու հերոսական մարտական ուղին։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց գրքի ստեղծման պատմությունը, հնչեցին հիշողություններ Հայկազի մասին։
Շնորհանդեսին ներկա էին նրա հարազատները, ընկերները, զինակիցներն ու հրամանատարները։ Միջոցառման շրջանակում ցուցադրվեց նաև փաստավավերագրական ֆիլմ Հայկազ Մկրտչյանի կյանքի և 2 պատերազմներում նրա անցած մարտական ուղու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



