Իրանական պետական «IRNA» գործակալության ռուսալեզու ալիքը շատ հետաքրքիր ձևակերպումով է տարածել Իրանի ԱԳ նախարար Արաղչիի՝ Բաքվի վարչախմբի արտգործնախարարի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ դրա՝ Արաղչիին «վճռականորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք տրամադրող յուրաքանչյուր երկիր Իրանի համար դառնում է օրինական թիրախ»: Պարզ է, որ սա Բաքվի վարչախմբին ուղղված, ըստ էության, անթաքույց զգուշացում է, քանի որ Հարավային Կովկասի երկրներից միայն արհեստածին Ադրբեջանն է, որ ունի դաշնակցային հարաբերություններ Իսրայելի հետ նաև ռազմատոխնիկական ոլորտում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



