Նիկոլի այցը Սյունիքի մարզ ճակատագրական է դարձել Գորիսի փոխքաղաքապետ Յոլյան Իրինայի համար. ազատման դիմում է գրել՝ վստահեցնելով, թե անձամբ է այդպես ցանկացել, իր անձնական նախաձեռնությունն է:
Պետք է միամիտ, հայաստանյան իրականությանն անտեղյակ լինել՝ հավատալու պաշտոնաթող եղած Իրինայի վստահեցումներին. չտեսնել հստակ կապ տեղի ունեցածի ու Նիկոլի սյունիքյան վոյաժների միջև կարող է միայն կույրը:
Ըստ երևույթին, Գորիսը Նիկոլին դուր չի եկել կամ, ավելի ճիշտ, գորիսեցիներին Նիկոլը դուր չի եկել, ըստ երևույթին, բողոքներ շատ է լսել՝ չնայած իր այցերի մասին պատմող տեսանյութերում այդ բողոքներից ոչ բոլորն են սովորաբար ի ցույց դրվում: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին Նիկոլը որոշել է չձեռնահարել, որպեսզի նրան ընդդիմության դաշտ չհրի, բայց մի զոհ գտել է, և դա Իրինան է դարձել, ինչն ահազանգ է՝ նաև Առուշին: «Սյունյաց ողջույնները» Նիկոլը շատ լավ է հիշում ու դրանք թերևս դեռ հնչում են. շատերի մտքերում են ու բերաններում:
Նիկոլը չինովնիկների աշխատանքի գնահատման շատ հստակ չափանիշ ունի. իր վարկանիշն է: Հենց դա էլ թերևս դարձել է պատճառ, որ Իրինան դառնա «քավության նոխազ». Նիկոլին ժողովուրդն ատում է, մինչդեռ Նիկոլն այդ ատելության պատճառը ոչ թե իր անձի մեջ է փնտրումկամ գործողություններում, այլ արտաքին աշխարհում, ինչը, իհարկե, անօգուտ զբաղմունք է:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5343
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել