24news.am-ը գրում է․

Ֆրանսիան լիակատար համերաշխություն է հայտնել Ադրբեջանին՝ «Նախիջևանի վրա Իրանի հարձակման դեպքով»։

Այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է․ «Ֆրանսիան խստորեն դատապարտում է իրանական դրոնների հարձակումը, որի հետևանքով այսօր առավոտյան խոցվել է Ադրբեջանի Նախիջևանի միջազգային օդանավակայանը: Ֆրանսիան շուտափույթ ապաքինում է մաղթում չորս տուժածներին։ Փարիզը լիակատար համերաշխություն է հայտնում Բաքվին այս չարդարացված հարձակման պայմաններում․ սա Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել