24News-ը տեղեկացավ, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանին:
Նույն հրամանով ոստիկանությունում ծառայությունից ազատվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը:
Ինչպես նաև ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետ Գրիգոր Մկրտչյանն ու ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Վարդան Պետրոսյանը։
Նյութի աղբյուր՝ https://24news.am/nerkin-kyank/508332/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



