Արգելափակելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Նիկոլի իշխանությունը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բանտի։ Երկրի բնակիչներն այլևս ոչ թե քաղաքացիներ են, այլ բանտարկյալներ։ Նիկոլի իշխանությունն է որոշում, թե ով կարող է դուրս գնալ և ով՝ ոչ։ Կամ թե ով ինչով պետք է զբաղվի մեծ բանտում։
Ցավոք, ասվածն ամենևին չափազանցություն չէ։ Հենց դա էր իշխանությունների այսօրվա որոշման գլխավոր ուղերձը, էությունը։
Իհարկե, մենք դեռ կարող ենք ձևացնել, թե ազատ երկրի ազատ քաղաքացիներ ենք։ Կարող ենք կարծել, թե շուտով տեղի կունենան աշխարհի ամենաժողովրդավար ընտրություններն ու բոլորի համար այդքան ատելի իշխանությունը կհեռացվի։ Այո, կարող ենք. երազելը դեռ արգելված չէ մեծ բանտում։ Դեռ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/pfbid05MsmbwyGBh9YudmYbJhtvTgozA2qr8yvn9G2wX3j5arLfH67gb5LD3huuTSqnmsQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



