Քիչ առաջ տեսակցեցի 12 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Ինչպես միշտ ուժեղ էր մտքով, հոգով և վճռական իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր։ Երկար շփվել չկարողացանք, քանի որ 12 օր հացադուլի և այն առողջական խնդիրների պայմաններում, որոնք առկա են Սամսոնյանի մոտ, նախընտրելի է պառկելն ու էներգիա խնայելը։
Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։ Առողջական վիճակը վատթարանում է հացադուլի հետևանքով, իսկ օրգանիզմի հյուծման գործընթացն իր հերթին արագանում է շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։
Այս պահի դրությամբ դեռ լուծված չէ Սամսոնյանին անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը։ Մեծ հույս ունեմ, որ ՕՐ ԱՌԱՋ այդ հարցը լուծում կստանա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/matevosyan.astghik/posts/pfbid0DPDLmkfLXtS4raRceSUgogjDSdRbnouZX4ZoRZ8TJpkZ6G4aa22B4RMosekR1MD9l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



