Չարենցավանում սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։ Այս մասին գրել է Գագիկ Շամշյանը։
Ավելի վաղ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։

Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գրվում է վիրահատարանում։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել