Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ն․ Ա․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 20։30-ի սահմաններում երեխան տան խոհանոցում քաշել է միացված վիճակում գտնվող էլեկտրական թեյնիկից և եռացված ջուրը լցվել է վրան։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/01/02/1297411
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



