Իր ամանորյա ուղերձում Նիկոլը փորձել է արդարանալ ու իբր ցույց տալ, թե ՔՊ-ի հասցեին հնչած ու հնչող մեղադրանքերն անհիմն են. մասնավորապես՝ հայ ժողովրդի ինքնության դեմ գործելու վերաբերյալ իր հասցեին հնչող մեղադրանքներին արձագանքել է հետևյալ կերպ.

«Մեզ մեղադրում էին մեր ինքնության դեմ գործելու մեջ, մինչդեռ մենք տեսանք, ակնհայտ է, որ մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը, և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայերին հրավիրեցինք տեսնել այն ակնհայտ իրողությունը, որ պետությունը ուժեղացնելու օրակարգը ինքնությունը ուժեղացնելու օրակարգ է: Մենք ուժեղացնում ենք մեր պետությունը, հետևաբար՝ մենք ուժեղացնում ենք մեր ազգային ինքնություն»:

Ականջահաճո է հնչում, այնպես չէ՞: Հայաստանյան ռեալներին անծանոթ մեկի համար Նիկոլի խոսքը կարող է իսկական ազգային առաջնրորդի հեղինակած ելույթի տպավորութուն թողնել, մինչդեռ հայատանյան իրականությանն ու առնվազը վերջին 7 տարվա պատմությունը ապացուցում են, որ գործ ունենք ուղիղ հակառակի հետ. պետության ներկայիս խայտառակ վիճակի համար միակ պատասխանատուն Նիկոլն է, վերջին տարիներին մեզ պատուհասած ավերների միակ հեղինակը Նիիոլն է, մեր ինքնության համար սպառնալիք դարձած միակ բանը ՔՊ-ական իշխանությունն է, որ շարունակում է ոչ միայն քանդել հայկական պետութան հիմքերը, այլև այլասերել հայի ինքնությունը. ՀՀ-ն հայկական պետություն է, որովհետև իր հիմքում տասնամյակներ ի վեր կրել է մեր ժողվորդի ազգային կոդը, որը փորձում է փոխել Նիկոլն ու այն համապատասխանեցնել թուրքերի քիմքին:

Ի՞նչ հայկական պետության մասին կարող է խոսք գնալ, եթե դրա հիմքում չկան ասենք Արցախն ու Արարատը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման փաստացի տաբուացված է, որտեղ թելադրողը օսմանն է:

Այո, պետությունը կարող է լինել ինքնության պահպանման գործիք, բայց երբ այն բովանդակազրկվում է, հռչակվում՝ ինքնության միակ բովանդակություն, տեղի է ունենում այլասերում. ինքնությունը ենթարկվում է գործող քաղաքական իշխանությանը, ազգային արժեքները դառնում են փոփոխական ու հարաբերական՝ կախված Հակոբյան Աննայի տրամադրությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել