Նիկոլը ֆեյսբուքում կիսվել է «BBC»-ի՝ իր մասին մի հոդվածով, որտեղ անդրադարձ է կատարվում նրա՝ 2018-ից ցայսօր անցած քաղաքական ուղուն ու այն նոր իմիջին ու ինքնամատուցմանը, որի պատճառով Նիկոլը վերջին շրջանում դարձել է շատերի «բերանի ծամոնը». տարբեր մեղեդիների կամ երաժշտական ստեղծագորությունների հնչյունների ներքո ուղիղ եթեր դուրս գալը, ժեստերի լեզվով հարաբերվելն ու տարբեր երկրներում տարբեր երգիչների երգերի տակ սեփական անձը սոցցանցային տիրույթում մասխարա դարձնելը հայտնվել են ազդեցիկ բրիտանական լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում: Ի դեպ՝ նույն հոդվածում կա տեղեկություն այն մասին, որ Նիկոլի այսօրինակ պահվածքը ինքնաբուխ չէ բնավ. ամերիկյան PR ընկերություներից «Edelman»-ն է Նիկոլով զբաղվում (ընկերությունն ու Նիկոլի Նազիկը հերքում են այս տեղեկությունը):

Ուշագրավ է, որ հոդվածում մի տառ անգամ չկա եկեղեցու դեմ Նիկոլի արշավի մասին. ասես ոչինչ չի կատարվում, ասես Նկոլը միայն երաժշտություն է լսում: Ոչ մի խոսք՝ նաև քաղբանտարկյալների մասին:

Այստեղ ուշագրավն այն է, որ նույն Մեծ Բրիտանիայում Հայաստանում կատարվող իրադարձություներին բավական ուշադրությամբ են սկսել հետևել հատկապես վերջին ամիսներին. որպես Կրոնի ազատության խորհրդարանական խմբի (APPG) փոխնախագահ Լորդ Ջեքսոն Փիթերբորոյի կողմից նոյեմբերի 12-ին կազմակերպվել էր քննարկում Հայ Առաքելական Եկեղեցու հալածանքների և Սամվել Կարապետյանի գործի շուրջ, որպես Զարգացման պետական նախարար դեկտեմբերի 22-ին Բարոնես Չապման Դարլինգթոնն էր հայտարարություն արել այն մասին, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև իրավիճակին՝ ընդգծելով, որ բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն Հայաստանի սահմանադրությանը և օրենքներին՝ ապահովելով արդարություն և կրոնի ազատություն, Բրիտանական «The Telegraph»-ի հայտնի լրագրող Թիմոթի Սթենլին վերջերս մասնակցել էր մի հեռուստահաղորդման, որտեղ քննարկվել էր Փաշինյանի ավտորիտար վարքն և եկեղեցու հալածանքները՝ շեշտելով՝ միջազգային հանրությունը և կրոնական կազմակերպությունները պետք է բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բրիտանացի կաթոլիկ հոգևորական Հայր Բենեդիկտ Քայլին ևս խոսել էր Նիկոլի գործողությունների մասին՝ դրանք համարելով՝ քրիստոնյաների համար մտահոգիչ զարգացումներ:

Տարօրինակ է, որ «BBC»-ն չի արձանագրել հայտնի որոշ փաստեր, ինչո՞ւ, արևմտյան ազդեցիկ էլիատների մի մասի խոսափող հանդիսացող լրատվամիջոցում տպագրված հոդվածում լռություն պահպանելը դրական մեսի՞ջ է Նիկոլին, թե՞ լատենտ նախազգուշացում, իսկ գուցե Նիկոլը միլիոնավոր դոլարներ է թափել ու հոդված պատվիրել՝ սեփական իմիջին հասցված վնասը մեղմելու:

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Նիկոլին Արևմուտքում ուշիուշով հետևում են թե՛ նրա կողմնակցիներն ու տերերը, թե՛ քննադատներն ու Հայաստանի ոչնչացման հետ հաշտ չլինողները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել